Նոյեմբերի 8֊ի առավոտյան Սարատովի երկինքն ավելի պայծառ էր, քան երբևէ։ Տեղի հայ համայնքի ուրախությունը բնության հետ համահունչ էր։ Քաղաքում, ուր տարիներ շարունակ կառուցում էին հայկական եկեղեցի, այժմ արդեն հնչում են զանգերի առաջին ղողանջները։ 20 տարվա սպասում, հույս ու հավատ... և ահա տաճարը 33 մետր բարձրությամբ, զարդարված նուրբ հարթաքանդակներով, իր դռներն է բացում հավատացյալների առաջ։ Սարատովի հայ համայնքի համար օրը միայն տոնական չէր։ Սա փայփայված երազանքի իրականացում էր, որովհետև օծվեց ու բացվեց քաղաքի միակ հայկական եկեղեցին` վկայելով տարիների համառ աշխատանքի, սիրո, նվիրումի ու միասնության մասին։ RUS 20 лет ожидания, надежды и веры... И вот храм высотой 33 метра, украшенный изящными барельефами, открывает свои двери для верующих. Для армянской общины Саратова этот день стал не просто праздничным. Он ознаменовал исполнение заветной мечты. Состоялась церемония освящения и открытия единственной в городе армянской церкви, ставшей свидетельством многолетнего упорного труда, любви, преданности и единства общины.