Armat Media

@armatmedia · Armenian · active

Տե՛ս, լսի՛ր, վստահի՛ր: 🔺 Էլ. փոստ։ armatmedianews@gmail.com 🔺 Facebook: facebook.com/ArmatMedia/ 🔺 YouTube: youtube.com/@ArmatMedia 🔺 Instagram: instagram.com/armat.media/

Subscribers 21.6K Subscribers, last 30 days: 21.7K → 21.6K +0 24h
Reach per post (ERR) 2.8%594 avg views
Posting 96.9/day last 12 minutes ago
Reactions per 1K views 6.6 👎 👍 ❤
  1. 🔺Բելառուսի ԱԳ նախարարը կոչ է արել սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերին

  2. edited

    🔺UFC-ի նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլին հայտարարել է, որ Աբու Դաբիում իրեն և իր ընկերոջը ծեծի են ենթարկել մարզիկ Ուսման Նուրմագոմեդովն ու նրա ընկերները:

  3. 🔺Հայկ Մարտիրոսյանը Total Chess World Championship-ի խմբային փուլում առաջին հաղթանակն է տարել։ Առաջին տուրում հայ գրոսմայստերը մրցել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ։ Սկզբում Հայկը սպիտակ խաղաքարերով պարտվել է, ապա սևերով հաղթանակ տարել։ 🔺Այսպիսով, առաջին տուրի ավարտից հետո Մարտիրոսյանն ունի 3 միավոր։

  4. edited

    🔺Փաշինյանը Թուրքիայից գնում է Իռլանդիա։ 🔺Հյուրանոցից էլ բանան է վերցրել՝ ճանապարհին ուտելու համար։

  5. 🔺«Բանտում մահացել է ակնհայտ անմեղ անձ»․ Էդգար Ղազարյան 🔺«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը նշում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 480-րդ հոդվածով քրեական հանցագործություն է համարվում ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը։ Բանտում մահացել է ակնհայտ անմեղ անձ։ 🔺«Մահվան վիճակագիրները։ Օրական մի քանի մարդ մահանում է ինֆարկտից, մի քանի մարդ՝ ավտովթարից, ամսական մի քանի զինվոր՝ բանակում, մի քանի հազար մարդ՝ պատերազմներում, մի քանիսը՝ «Սուրմալուի» պայթյունից, մի քանի զինվոր՝ զինվորական կացարանում... Կարևորը՝ իրենք ողջ են և առողջ, ծլում են, ծաղկում ու բարգավաճում»։

  6. 🔺Ազգերի լիգայի C2 խմբի նախավերջին՝ Հայաստան-Կիպրոս խաղին կփորձենք պրոբլեմներ ստեղծել մրցակից թիմի համար։ Եղիշե Մելիքյան

  7. 🔺Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայի Հանրապետությունում: 🔺Վարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին:

  8. 🔺ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները՝ 🟦 Կոչ են արել կանխել տիեզերքում սպառազինությունների մրցավազքը և սկսել բանակցություններ՝ այնտեղ զենք չտեղակայելու վերաբերյալ։ 🟦 Ընդգծել են Կենտրոնական Ասիայի՝ միջուկային զենքից զերծ կարգավիճակի պահպանման կարևորությունը։ 🟦 Նշել են Ռուսաստանի՝ 2026 թվականին ՀԱՊԿ-ում նախագահության ներդրումը հավաքական անվտանգության ամրապնդման գործում։ 🟦 Հայտարարել են ճգնաժամային արձագանքման համակարգը կատարելագործելու մտադրության մասին։ 🟦 Մտահոգություն են հայտնել ՀԱՊԿ անդամ երկրների սահմաններին օտարերկրյա ռազմական ենթակառուցվածքների մոտեցման կապակցությամբ։

  9. 🔺ՈՒԵՖԱ-ն Հայաստան է գործուղում նաև թուրք նկարահանողների․ ՀՖՖ-ն որևէ ազդեցություն չունի գործընթացի վրա

  10. 🔺Կառավարությունը նախատեսում է 29.3 մլրդ դրամ հատկացնել առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում քաղաքացիների ապահովագրավճարների սուբսիդավորման պարտավորությունները կատարելու համար։ 🔺Գումարից 19 մլրդ 80 մլն դրամը նախատեսվում է վերցնել Աշխատանքի և բարեկեցության նախարարության 2026 թվականի բյուջեից, իսկ 10 մլրդ 222.2 մլն դրամը՝ Ֆինանսների նախարարության՝ պետական պարտքի սպասարկման ծրագրից։

  11. 🔺 Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոն, որը պահվում է Բրուքլինում, ազատ ժամանակն անցկացնում է կրոնական գրականություն կարդալով և փիլիսոփայություն ուսումնասիրելով։

  12. edited

    🔺Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:

  13. 🔺Փաշինյանն Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ

  14. edited

    🔺«Սա կասկածի տակ է դնում խաղաղության գործընթացը»։ 🔺Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Չարենցի անունով կոչելու որոշումը Բաքուն «սադրանք» է որակել՝ Հայաստանի իշխանություններից պահանջելով կանխել նման միջոցառումները։

  15. 🔺Նորապատ գյուղում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի

  16. 🔺 ԱՄՆ-ում Քենեդիների ընտանիքը պահանջում է արգելել Թրամփի հաղթակամարի կառուցումը: 🔺 Նախկին նախագահ Ջոն Քենեդիի ընտանիքի 9 անդամ միացել է Դոնալդ Թրամփի ծրագրի դեմ ներկայացված դատական հայցին։ 🔺 Թրամփը ցանկանում է Վաշինգտոնում՝ Լինքոլնի հուշահամալիրի և Արլինգթոնի ազգային գերեզմանատան միջև, կառուցել 76 մետր բարձրությամբ հաղթակամար։

  17. 🔺Մեծ կորուստ` ողջ ազգի համար: Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն Մխիթարյան

  18. Older posts