Armat Media

@armatmedia · Armenian · active

Տե՛ս, լսի՛ր, վստահի՛ր: 🔺 Էլ. փոստ։ armatmedianews@gmail.com 🔺 Facebook: facebook.com/ArmatMedia/ 🔺 YouTube: youtube.com/@ArmatMedia 🔺 Instagram: instagram.com/armat.media/

Subscribers 21.6K Subscribers, last 30 days: 21.7K → 21.6K +0 24h
Reach per post (ERR) 2.7%593 avg views
Posting 96.8/day last 14 minutes ago
Reactions per 1K views 6.6 👎 👍 ❤
  1. 🔺Անթալիայում COP 31-ի դիմավորման պաշտոնական արարողության ժամանակ Նիկոլ Փաշինյանին և մյուս մասնակիցներին դիմավորել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և Թուրքիայի նախագահը

  2. 🔺 Հնդկաստանում ուղևորատար գնացքի վթար է տեղի ունեցել 🔺 Կալկաթայից Սայրանգ ուղևորվող գնացքի լոկոմոտիվը և հինգ վագոն դուրս են եկել ռելսերից։ 🔺 Միջադեպի հետևանքով զոհեր և տուժածներ չկան։

  3. edited

    🔺«Հանրապետություն» կուսակցության թեկնածու, գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանն ընտրվեց Եղեգնաձորի համայնքապետ։ 🔺ՔՊ թեկնածու Հուսիկ Սահակյանը ստացավ ավագանիների 13 կողմ ձայն, իսկ Դավիթ Հարությունյանը 14 կողմ ձայն։ 🔺Նշենք, որ երկու խմբակցությունն էլ ունեն 13 անդամ և թե ո՞վ կընտրվեր քաղաքապետ կապված էր «Նոր Դարաշրջան» կուսակցության ավագանու անդամ Մարտին Հարությունյանից, որն էլ քվեարկեց Դավիթ Հարությունյանի օգտին:

  4. edited

    🔺Այն դատավորը, ով քաղաքական գործով կալանքը տալիս է, պետք է իմանա, որ կարող են լինել նման հետևանքներ, ինքն իր խղճի առաջ, օրենքի առաջ պետք է հետագայում իր պատասխանը տա։ 🔺«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ երեկ կալանավայրում Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին

  5. 🔺 Քաղաքական գործով կալանք տվող դատավորը իր խղճի ու օրենքի առջև պիտի պատասխան տա. Աննա Գրիգորյան

  6. 🔺Կալանքը դարձել է մահաբեր, թույլ չենք տա՝ Արսեն Գևորգյանի մահը դառնա հերթական դրվագը․ Գոհար Մելոյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

  7. 🔺ՀՀ-ն ՄԱԿ-ում աջակցել է նացիզմի փառաբանման դեմ պայքարելու վերաբերյալ ՌԴ նախաձեռնությանը ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

  8. edited

    🔺Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց Արմեն Գրիգորյանը: 🔺Ստեփանավանում նորընտիր ավագանու ներկա 14 անդամների միաձայն քվեարկությամբ համայնքապետ ընտրվեց «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն Գրիգորյանը:

  9. 🔺Մենք ԵՄ դեսպանատան դիմաց ենք, որովհետև ԵՄ–ի ներկայացուցիչների պահվածքը, լռությունը հիմնավորված չէ։ Մենք առաջարկում ենք բարձրաձայնել այն, ինչ տեղի է ունենում ՀՀ–ում, և ուշադրություն հրավիրել այն իրողության վրա, թե ինչ է տեղի ունենում ժողովրդավարության հետ, փաստացի ժողովրդավարության մահվանն ենք ականատես լինում։ 🔺Մենք կրկին ականատես ենք նաև կալանավայրում ընդդիմադիր գործչի մահվան։ 🔺Հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը ԵՄ գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ։

  10. edited

    🔺Եղեգնաձորի ավագանու նիստում քաղաքապետի ընտրության հարցի ժամանակ իրավիճակը լարվեց։ 🔺Լարվածություն առաջացավ, երբ քաղաքապետի թեկնածու Դավիթ Հարությունյանին հարց տալու ժամանակ, հարցը վերածվեց երկխոսության։ 🔺Դահլիճից նկատեցին, որ կանոնակարգին դեմ է։

  11. 🔺 Եղեգնաձորում ավագանին համայնաքապետ է ընտրում։ 🔺 Թեկնածուներ են առաջադրել «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ 🔺 Հանրապետությունը առաջադրել է Դավիթ Հարությունյանի, իսկ ՔՊ-ն Հուսիկ Սահակյանի թեկնածությունները։

  12. 🔺Խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար Հարավային Կորեայում. 33 մեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով տուժել է 48 մարդ

  13. 🔺Իսպանիայում տեղի կունենա 24-ժամյա համընդհանուր գործադուլ՝ բնակարանների հասանելիությունն ապահովելու և աշխատավարձերը բարձրացնելու պահանջով

  14. 🔺 Այս պահին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա է իրականացնում Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց`«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով:

  15. edited

    🔺Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ 🔺Ողբերգական մահվան մասին ըստ մեր ստացած տվյալների. 🔺1/Արսեն Գևորգյանի ինքնազգացողությունն ակնհայտ վատացել է, ՔԿ հիմնարկի բժշկական անձնակազմից ոչ թե բժիշկ է նրան զննել, այլ բուժակ: 🔺2/Շտապօգնության կանչը չի տրվել առավել սեղմ ժամկետներում և անգամ դրանից հետո: 🔺3/Բժշկի կողմից Արսեն Գևորգյանին բժշկական օգնություն չի ցուցաբերվել, դրա հասանելիությունը չի ապահովվել: Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո:

  16. Older posts