Armat Media

@armatmedia · Armenian · active

Տե՛ս, լսի՛ր, վստահի՛ր: 🔺 Էլ. փոստ։ armatmedianews@gmail.com 🔺 Facebook: facebook.com/ArmatMedia/ 🔺 YouTube: youtube.com/@ArmatMedia 🔺 Instagram: instagram.com/armat.media/

Subscribers 21.6K Subscribers, last 30 days: 21.7K → 21.6K +0 24h
Reach per post (ERR) 2.7%586 avg views
Posting 97.3/day last 2 hours ago
Reactions per 1K views 6.6 👎 👍 ❤
  1. 🔺ԱԱ. 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը 1/16 եզրափակչում ժամանակից շուտ առավելության հասավ Կորեայի Հանրապետության ներկայացուցչի նկատմամբ ու շարժվում է առաջ

  2. 🔺Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

  3. 🔺Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում քաոսային իրավիճակ է. ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով չվերթներ են չեղարկվել ու հետաձգվել

  4. 🔺Աթենքի բնակելի շենքերից մեկից գազի խողովակ գողանալու փորձը պայթյունի և 6 մահվան պատճառ է դարձել 🔺Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին։

  5. 🔺 Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան պատմական հաղթանակ է տարել ընտրություններում։ Նա երկրի նախագահ է ընտրվել չորրորդ անգամ։

  6. edited

    🔺Հայտնի են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ուժերի համարները «Բարոյական արժեքներ» կուսակցություն-1 «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցություն-2 «Ապրելու երկիր» կուսակցություն-3 «Վստահություն» կուսակցությունների դաշինք- 4 «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն-5 «Միասնական համայնք» կուսակցություն-6 «Համերաշխություն» կուսակցությունների դաշինք-7 «Ուժեղ Հայաստան» կուսակցություն-8 «Գործարար կուսակցություն»-9 «Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն»-10 «Լուսավոր Հայաստան» կուսակցություն-11

  7. 🔺ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

  8. edited

    🔺Թիկնապահներով շրջապատված Փաշինյանի ու ՔՊ-ականների «խաշ փարթին» Արաբկիրի բակերից մեկում

  9. 🔺Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ: 🔺ԱՄՆ-ն դեռևս չի հանում սահմանափակումները Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամից: Դոնալդ Թրամփ

  10. 🔺Առաջիկայում ևս ներքաղաքական խնդիրները լուծելիս առաջնորդվելու են բռնությամբ և ճնշումներով․ Տիգրան Աբրահամյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

  11. 🔺Մահվան ելքով վրաերթ Երևանում 🔺Հոկտեմբերի 31-ին, ժամը 04։50-ի սահմաններում, Երևանի բնակիչ 25-ամյա Ալեքսանդր Ա․-ն իր վարած «Mazda CX-5» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ «Ակբա բանկ»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել չթույլատրելի հատվածով փողոցը հատող կին հետիոտնին։

  12. 🔺Նավրոցկին արտակարգ խորհրդակցություն է հրավիրել բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ՝ երկրի Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակը լուծելու համար։

  13. 🔺Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, մեկնաբանելով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտարարել է իրավունքի գերակայությունը վերականգնելու համար վճռական գործողությունների անհրաժեշտության մասին։

  14. edited

    🔺Ցուցարարները շրջափակել են Լեհաստանի Սահմանադրական դատարանի շենքը։ 🔺Վարշավայում դատարանի շենքի մոտ հավաքվածները թույլ չեն տալիս ՍԴ նախագահ Բոգդան Շվենչկովսկուն մուտք գործել շենք։ 🔺Լեհաստանի Սահմանադրական դատարանը հայտարարել է պետական հեղաշրջման նախանշանների մասին։

  15. 🔺Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բնույթի ակցիա է անցկացվել։ 🔺Ակցիային մասնակցել է 10-15 հոգուց բաղկացած խումբ։ Նրանք ձեռքերում պահել են Իրանի դրոշներ, ինչպես նաև ԻԻՀ առաջին գերագույն առաջնորդ Ռուհոլլա Խոմեյնիի դիմանկարները։

  16. Older posts