Armat Media

@armatmedia · Armenian · active

Տե՛ս, լսի՛ր, վստահի՛ր: 🔺 Էլ. փոստ։ armatmedianews@gmail.com 🔺 Facebook: facebook.com/ArmatMedia/ 🔺 YouTube: youtube.com/@ArmatMedia 🔺 Instagram: instagram.com/armat.media/

Subscribers 21.6K Subscribers, last 30 days: 21.7K → 21.6K +0 24h
Reach per post (ERR) 2.7%586 avg views
Posting 97.3/day last 1 hour ago
Reactions per 1K views 6.6 👎 👍 ❤
  1. 🔺Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր։ 🔺Նորին Մեծությունը շրջայց է կատարել վանական համալիրում, ծանոթացել միջնադարյան հայկական ճարտարապետության բացառիկ հուշարձանի պատմությանը։

  2. 🔺Խոսքի ոչ իրավաչափ տեսակների համար քրեական պատասխանատվություն կարող է կիրառվել հանրային ամենալուրջ վտանգավորություն ունեցող դեպքերում, «Factor TV»–ին ասել է Անահիտ Մանասյանը։ 🔺ՄԻՊ–ի խոսքով՝ կալանքի հաճախակի կիրառումը խոսքի ոչ իրավաչափ տեսակների համար իրականացվող վարույթներով «հարցեր է առաջացնում»։

  3. 🔺Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները Իտալիայում քննարկել են Հարավային Կովկասի խաղաղությունն ու հաղորդակցային ուղիները

  4. 🔺Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհթիևը դատապարտվել է 14 տարվա պայմանական ազատազրկման։ 🔺Նա մեղադրվում է պետական դավաճանության, իշխանությունը զավթելու փորձի, փողերի լվացման և կաշառք ստանալու մեջ։

  5. 🔺Ռուսաստանի նախագահի հետ երկկողմ հանդիպման ժամանակ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է. 🔺 «Շնորհակալություն ենք հայտնում ձեզ հյուրընկալության, ինչպես նաև քաղաքականության, անվտանգության և տնտեսության ոլորտներում Իրանին ցուցաբերած աջակցության համար»։

  6. 🔺Իրանը, Ռուսաստանը և տարածաշրջանի մյուս երկրները կարող են համատեղ լուծել տարածաշրջանի բոլոր հարցերն առանց ԱՄՆ-ի միջամտության․ Փեզեշքիանը՝ Պուտինի հետ հանդիպմանը

  7. 🔺Պուտինը Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդներին հայտնել է, որ Զելենսկին կարող է ժամանել Մոսկվա

  8. 🔺Ավելի քան 280 հազար դոլարի շքեղ բրենդային ապրանքներ՝ ճամպրուկում, և շուրջ 77 հազար դոլարի չվճարված մաքսատուրք․ այսպես է ավարտվել Ստամբուլից Մոսկվա ժամանած 28-ամյա ռուսաստանցի կնոջ ուղևորությունը։ 🔺«Շերեմետևո» օդանավակայանում նրա ուղեբեռում հայտնաբերվել են «Hermès»-ի և «Chanel»-ի պայուսակներ, «Chanel»-ի կոշիկներ և աշխարհահռչակ բրենդների 31 կտոր հագուստ։ 🔺Կինը պնդել է, որ ապրանքներն իրեն նվիրել են։ Փորձաքննությունը հաստատել է դրանց իսկությունը։

  9. 🔺Խաղաղության համաձայնագրի կնքումից առաջ TRIPP-ի վավերացումը վտանգում է Հայաստանի անվտանգությունը։ Փաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է։ Հայաստանին պետք է ապահով` ոչ թե թույլ TRIPP: «Ուժեղ Հայաստան» կուսակցություն

  10. 🔺Ռուբեն Մխիթարյանը կարևորել է Հայաստանի և Կոտ դ’Իվուարի միջև բարեկամական հարաբերությունների զարգացումը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

  11. 🔺Բռնցքամարտիկ Արտյոմ Ստեփանյանը ստացավ երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալը։

  12. 🔺Հայ և մոնղոլ բնապահպաններն այսօր բողոքի ակցիա են իրակացրել՝ պայքարելով հանքարդյունաբերության դեմ

  13. 🔺 Թուրքիայի հարավում գտնվող Անթալիա նահանգում չորս շինարար դարձել է պտտահողմի զոհ: 🔺 Միջադեպը տեղի է ունեցել Քեփեզ շրջանի շինհրապարակում, որտեղ ուժգին քամու ճնշման տակ փլուզվել է նաև շինարարական կռունկ։ 🔺 Օդերևութաբաններն ավելի վաղ փոթորկային նախազգուշացում էին տարածել երեքշաբթի օրվա համար Թուրքիայի մի շարք տարածաշրջանների, այդ թվում՝ միջերկրածովյան Անթալիայի համար։

  14. edited

    🔺ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է անցկացնում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

  15. 🔺Եվրոպան ուկրաինական հակամարտության կարգավորմանը համակարգային մոտեցում ցուցաբերելու նախադրյալներ չունի։ 🔺 Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ստուբն ու Ստյորեն ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ որևէ նոր առաջարկ չեն ներկայացրել։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով

  16. 🔺Մինչև իշխանությունները մտածում են Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային կապը օր առաջ ապահովելու մասին, հայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է: 🔺Բեռնատարները ստիպված են լինում շուրջ 20 օր հերթ սպասել։ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

  17. 🔺Այսօր ԱԺ-ում Արարատ Միրզոյանի հայտարարությունից պարզ դարձավ՝ իշխանությունը պատրաստ է TRIPP-ի հարցով առաջ գնալ՝ առանց խաղաղության պայմանագրի ստորագրմանը սպասելու։ 🔺Այսինքն՝ խաղաղությունը դեռ թղթի վրա չկա, բայց Սյունիքով անցնող ճանապարհի հարցն արդեն առաջ են տանում։ 🔺Բա ո՞ւր մնաց խաղաղության երաշխիքը։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյան

  18. 🔺Անհրաժեշտ է պետության մասնակցությամբ աշխատանք տանել բռնություն գործադրած անձանց հետ․ ՆԳ նախարար

  19. Older posts