🔺Վարազդատ Լալայանն ամփոփել է աշխարհի առաջնությունը: 🔺«Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց: Ինձ ժամանակը չբավարարեց, որովհետև երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային, չհասցրեցի վերականգնվել, բայց պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս, ուղղակի մի բան պակաս էր, չկարողացա տիտղոսս պահել»։