🔺ՍԴ փոխնախագահը հրաժարվեց պաշտոնից 🔺«Կշարունակեմ պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր։ Հաշվի առնելով այն, որ փաստվեցին ձևավորված իրողությունները, ես անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավորումը որպես Սահմանադրական դատարանի փոխնախագահ»,- ՍԴ նախագահի ընտրությունից հետո լրագրողներին ասել է ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը, ով նույնպես ՍԴ նախագահ թեկնածուներից թվում էր։