🔺 Թուրքիայի հետ երկխոսությունը շարունակվում է ինտենսիվ և արդյունավետ ռեժիմով։ 🔺 Միրզոյանի խոսքով՝ գործընթացը հասել է այնպիսի դրական փուլի, որ «սահմանների բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարող են տեղի ունենալ ցանկացած պահի»։ 🔺 «Սահմանների բացումն ու հարաբերությունների, այդ թվում՝ դիվանագիտական կապերի հաստատումը զգալի օգուտ կբերեն Հայաստանի տնտեսությանը»,- վստահեցրել է նա։