Armat Media

@armatmedia · Armenian · active

Subscribers 21.6K Subscribers, last 30 days: 21.7K → 21.6K +0 24h
Reach per post (ERR) 2.7%589 avg views
Posting 96.9/day last 9 minutes ago
Reactions per 1K views 6.6 👎 👍 ❤
edited

🔺Հայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ 🔺«Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և հայոց պետականության առջև ծառացած ճակատագրական մարտահրավերների ողջ լրջությունը, 🔺ունենալով մոտեցումների տարբերություններ և տարակարծություններ մի շարք հարցերում, այդուհանդերձ՝ հայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին՝ հաստատելով համախմբման հետևյալ առաջնային նպատակները․ 1. Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում, 2. Խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների, 3. Ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն, 4. Ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնում։ 🔺Ներքոստորագրյալ քաղաքական ուժերը համաձայնում են միավորել իրենց ջանքերը՝ գերակա ազգային խնդիրների շուրջ հանրային միասնության մթնոլորտ ձևավորելու և մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու նպատակով։ 🔺Բոլոր քաղաքական ուժերին, հանրային և հասարակական գործիչներին կոչ ենք անում մաս կազմել ազգային այս համախմբմանը»։ «Ազատություն» «Ապրելու երկիր» «Բարգավաճ Հայաստան» «Դեմոկրատական այլընտրանք» «Հայ Ազգային Կոնգրես» «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» «Հանրապետություն» «Հայաստան դաշինք» «Հայաստանի Հանրապետական Կուսակցություն» «Հայաստանը ես եմ» «Ժառանգություն» «Նոր ժողովրդավարություն» «Ուժեղ Հայաստան» կուսակցություն։

Views over time

02505007504 Nov 19:4213 Nov 00:307554 Nov 19:42: 0 views13 Nov 00:30: 755 views
Snapshots we took after posting.
WhenViews
4 Nov 2026, 19:420
13 Nov 2026, 00:30755

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)

Nobody yet.