🔺 Իրանի բալիստիկ հրթիռների արձակման համակարգեր են նկատվել Ադրբեջանի հետ սահմանի մերձակայքում՝ Արաքս գետի հարավային ափին։ 🔺 Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 🔺 Հրապարակված տեղեկությունների և սոցիալական ցանցերում տարածված լուսանկարների համաձայն՝ տարածքում նկատվել են հրթիռային կայանքներ և մի քանի ռազմական մեքենաներ։ 🔺 Այս պահին Իրանի կամ Ադրբեջանի պաշտոնական կառույցները տեղեկությունը չեն հաստատել։