🔺 Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են՝ ձերբակալվել են 4 անձ, այդ թվում՝ ԵՊՀ սահմանադրական իրավունքի և հայոց պատմության ամբիոնների վարիչները: 🔺 Կոմիտեից պնդում են, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով, իսկ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով: