🔺Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման: 🔺Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություներից օրեր առաջ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին կալանավորելը հերթական հակաժողովրդավարական միջամտությունն է, ինչը մատնացույց է անում ՔՊ-ական իշխանության վախերը: 🔺Ընտրություններին ցանկացած միջամտություն` վարչական ռեսուրսի չարաշահում, սելեկտիվ հետապնդում, երկակի ստանդարտներ, հովանավորչություն, անմեղության կանխավարկածի նսեմացում, իսկ օրենքով սահմանված կարգով հաստատման դեպքում ընտրակաշառքի դեպքերն անընդունելի են: Միաժամանակ իրավապահների իրականացված ակնհայտ անհամաչափ ռեպրեսիվ գործողությունները հետապնդում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունն արատավորելու ﬕջոցով կիրակի կայանալիք ավագանու ընտրություններին առավելություն ստանալու նպատակ, սակայն առավել քան վստահ ենք, որ ստեփանավանցին իր քվեով ցույց կտա, որ այսպիսի տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման: 🔺Հարգելի ստեփանավանցիներ, հոկտեմբերի 25-ին քվեարկեք հանուն փոփոխության: Թույլ մի՛ տվեք, որ Ձեր քվեները գողացվեն: «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Armat Media
Subscribers
21.6K
+0 24h
Reach per post (ERR)
2.7%576 avg views
Posting
99.7/day
last 31 minutes ago
Reactions per 1K views
6.7
👎 👍 ❤
Views over time
| When | Views |
|---|---|
| 23 Oct 2026, 08:17 | 0 |
| 13 Nov 2026, 00:30 | 620 |
Who shared this post
Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)
Nobody yet.