🔺Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից 4 օր առաջ ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Ձերբակալությունից ժամեր անց տարածվել է տեսանյութ։ 🔺Մեր գնահատմամբ՝ տեսանյութը քաղաքական նպատակներով տարածվել է հանրությանը մոլորեցնելու համար։ Նախընտրական քարոզչության ֆինանսավորման վերաբերյալ ընտրական հանձնաժողովին ներկայացվել են թափանցիկ հաշվետվություններ։ 🔺Սա ժողովրդավարություն չէ, այլ օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ։ Իշխանությունը փորձում է արատավորել «Ուժեղ Հայաստան»-ի հեղինակությունը և ազդել ընտրական գործընթացի վրա՝ մեղադրանքներ հնչեցնելով նախքան փաստերի հաստատումը։ 🔺Սիրելի՛ ստեփանավանցիներ, այս գործողություններով փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան։ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն