🔺Ադրբեջանական Oxu.az կայքի փոխանցմամբ՝ Հայաստանի սահմանն անցած անձը Թովուզի շրջանի Աղդամ գյուղի բնակիչ է, որը սահմանամերձ տարածքում արածեցրել է իրեն պատկանող անասուններին։ 🔺Կայքի տեղեկություններով՝ տղամարդը պարբերաբար ալկոհոլ է օգտագործել։ Դեպքի օրը ևս նա անասուններին արածեցնելու նպատակով գնացել է սահմանամերձ տարածք, որտեղ ալկոհոլ է օգտագործել։ Հարբած վիճակում նա անցել է Հայաստանի տարածք և ձերբակալվել Չինարի գյուղի սահմանային հատվածում։ 🔺Նշվում է նաև, որ սահմանն անցած անձը հոգեկան առողջության խնդիրներ ունի և նախկինում բուժում է ստացել։