🔺Մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը ԿԳՄՍ նախկին փոխնախարար Արաքսյա Սվաջյանին հաստատել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում 🔺Բուհի ղեկավարի հաստիքը թափուր դարձավ 2025-ի հոկտեմբերին, երբ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվեցին նախկին ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և պրոռեկտորներից մեկը։