😔 Հայաստանի հանրությունը դեռևս 1990-ականների կեսից սկսել է տառապել ազգային ինքնության քայքայման' էրոզիայի հիվանդությամբ։ Դա մասնագիտական ախտորոշում է էթնոհոգեբանության մասնագետների կողմից։ Ազգային ինքնության քայքայման ընթացքում հետևողականորեն ոչնչացվում է հարգանքը սեփական արժեքների նկատմամբ, ծաղրվում են ազգային սովորույթները, բարոյական արժեքները։ Արդեն 2000-ականների կեսից դրան գումարվեց ազգային ինքնության մոռացումը, երբ արժեզրկված ինքնության գիտակցումը սկսեց մոռացվել։ Ի՞նչ իմաստ ունի հիշել թւ պահպանել մի բան, որը արժեք չունի, անհետաքրքիր է, ծաղրվող է։ Հիշեք «հայու գեն»-ի նկատմամբ ծաղրը, «Սուրբ Սարգիս»-ի փոխարինումը «Վալենտին»-ով, Ավարայրի ճակատամարտի մասին հեգնանքը և դրա լինել-չլինելը կասկածի տակ դնելը, Մեսրոպ Մաշտոցին կեղծ համարելը, թե իբր նա չի ստեղծել հայկական այբուբենը, Արցախի նկատմամբ վատ վերաբերմունքի տարածումը, Արցախցիների մասին բամբասանքը և այլն։ 2020-ականներից մեզանում գործում է ազգային ինքնության կոմա, երբ հանրությունը ոչ միայն մոռացել ու հրաժարվել է իր ազգային արժեքներից, այլև անտարբեր է այն ամենի նկատմամբ, ինչը իր համար կենսական է։ Այսինքն կոմայի պարագայում հանրությունը դադարում է ազգ լինել և ապրում է միայն շնչելու միջոցով, ճիշտ նույնկերպ, ինչպես անհատ մարդը, երբ կոմայի մեջ է հայտնվում։ Հանրությունը ցավ չի զգում, չի արձագանքում ցավերին, հույզեր չի ունենում, որևէ ապրումակցում չի ունենում, հայրենիքի, հողի գիտակցում չի ունենում։ Տեսեք, ինչքան մահեր են լինում բանակում։ Ո՞վ է արձագանքում։ Յուրաքանչյուր կորուստ մարդիկ կարդում են որպես հերթական նորություն ու անցնում առաջ։ Արցախի ամբողջական կորուստը ի՞նչ արձագանք գտավ։ Հիշո՞ւմ են մարդիկ, որ մենք Արցախ ենք ունեցել։ Մարդիկ նույնիսկ անտարբեր են Մեղրիի հնարավոր հանձնման լուրերի նկատմամբ։ Դա հոգեբանական վիճակ է, որը տևում է մոտ 10 տարի, ինչից հետո կամ լինում է ազգային վերածնունդ, եթե հրաշք է տեղի ունենում, և առաջ են գալիս իրական ազգային առաջնորդներ, կամ լինում է ազգի մահ, որը արտահայտվում է ազգային ինքնության փոխակերպմամբ։ Այսինքն հանրությունը արդեն հրաժարվում է իր տեսակից և իրեն նույնացնում է ուրիշ էթնիկ ինքնության հետ։ Օրինակ, մի օր հայերը կարող են սկսել համարել, որ ավելի լավ է լինել թուրք, որովհետև թուրքերը ուժեղ են։ Չզարմանաք։ Դա ազգային հոգեբանական վիճակ է, որի դեմ պետք է պայքարել։ Դա հիվանդություն է, որը ոչ թե պետք է ծաղրել, այլ մասնագիտորեն բուժել։ /Նաիրի Հոխիկյան/ @arcaxinfo
ԱրցախԻնֆո / АрцахИнфо
Subscribers
3.5K
−10 24h
Reach per post (ERR)
14.0%485 avg views
Posting
6.1/week
last 1 day ago
Reactions per 1K views
0.0
Views over time
| When | Views |
|---|---|
| 10 Nov 2026, 07:59 | 0 |
| 11 Nov 2026, 00:13 | 161 |
| 11 Nov 2026, 08:06 | 181 |
| 12 Nov 2026, 19:13 | 332 |
Who shared this post
Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)
Nobody yet.