ԱրցախԻնֆո / АрцахИнфо

@arcaxinfo · Armenian · slowing

Subscribers 3.5K Subscribers, last 30 days: 3.5K → 3.5K −10 24h
Reach per post (ERR) 14.0%485 avg views
Posting 6.1/week last 1 day ago
Reactions per 1K views 0.0

🖋️ Ազատությունը պատկանում է նրանց, ովքեր քաջություն ունեն այն պաշտպանելու․․․ 2020 թվականի նոյեմբերի 9-ից անցել է վեց տարի։ Այդ օրը շատ ծանր ու դաժան օր է մեր պատմության մեջ, բայց դրանից հետո ոչ պակաս ցավոտ օրեր ենք ունեցել, տեսել Արցախի էթնիկ զտումը։ Վեց տարին քիչ ժամանակ չէր, որ պայքարել ու ոտքի կանգնել ցանկացող ղեկավարությունը մեզ չհասցներ այն կետին, որ այսօրվա քննարկման հարցը չլիներ Բաքվից պարտադրվող սահմանադրական հանրաքվեն։ Վեց տարին ժամանակ էր, որը կարելի էր ու պետք էր օգտագործել բանակը հզորացնելու, մեր դիվանագիտական ներուժը մեծացնելու, մեր հակառակորդի թույլ ու ուժեղ կողմերն ավելի լավ հասկանալու, ինչպես նաև սեփական թերացումները տեսնելու, դրանք շտկելու և ոտքի կանգնելու համար։ Բայց այդ ժամանակը հոգով, մտքով ու սրտով հանձնված ՀՀ իշխանությունն օգտագործեց բանակը բարոյալքելու, Արցախի դեմ պայքարելու, Արցախի հայերին թիրախավորելու, Արարատ-Արագած կեղծ դիլեմաների, Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարելու և այլ հակապետական օրակարգերի համար։ Նրանք գերադասեցին մեզ բոլորիս մտցնել պարտության խարանի տակ, մեզ բոլորիս դարձնել կոտրված ու հանձնված, քան պայքարելու ու դիմադրելու ջանք գործադրել՝ հանուն մեր պետության։ Մենք հասել ենք մի կետի, երբ մեր երկիրը կոչում են «Արևմտյան Ադրբեջան» պատմության մեջ գոյություն չունեցող զավթողական անվամբ, և դրա դեմ պետական մակարդակով պայքար չկա, փոխարենը՝ մեզ եկել համոզում են հրաժարվել Անկախության հռչակագրից։ Հանձնվելուց ու խեղճանալուց արգահատելի բան չկա։ Թերևս անձնատուր լինելը անկամների ու տգետների համար հեշտ լուծում է, իսկ պայքարելը՝ բարդ, համառ, խելք ու կամք պահանջող աշխատանք։ Խոնարհումս 44-օրյա պատերազմում իրենց կյանքը դրած բոլոր մեր զինծառայողներին, որոնք կյանքի գնով չհանձնվեցին, այլ իրենց կյանքով ու զոհողությամբ պահեցին մեր բոլորիս ազգային արժանապատվությունը։ Որքան էլ ոմանց թվա, թե նրանց սխրանքը կարելի է մոռացության տալ, դա մեծ թյուրիմացություն է։ Ազատությունը պատկանում է նրանց, ովքեր քաջություն ունեն այն պաշտպանելու․․․ Հ․Գ․ Ափսոս է մեր ժամանակը, այն կարելի է օգտագործել հանուն Հայաստանի, այլ ոչ թե ընդդեմ մեր պետության և ինքնիշխանության։ Ի վերջո, ժամանակը գնում է․․․ /Տաթևիկ Հայրապետյան/ https://hetq.am/hy/article/131501

Views over time

010020010 Nov 06:5212 Nov 19:1321310 Nov 06:52: 0 views11 Nov 00:13: 154 views11 Nov 06:57: 164 views12 Nov 19:13: 213 views
Snapshots we took after posting.
WhenViews
10 Nov 2026, 06:520
11 Nov 2026, 00:13154
11 Nov 2026, 06:57164
12 Nov 2026, 19:13213

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)

Nobody yet.