🤷♂️ Այսօրվա խորհրդարանը միջանկյալ փուլ է մինչև առաջիկա արտահերթ ընտրություն։ Իմ կարծիքով, Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է 2027-ին խորհրդարանական նոր ընտրություններ կազմակերպել, և որպեսզի ՔՊ -ն ստանա 55%-ից ավելի ձայն ու կազմել սահմանադրական մեծամասնություն, հիմա պետք է կարողանա հնարավորինս սիրելի դառնալ ժողովրդին։ Դրա համար գյուղերի փողոցներն են ասֆալտապատում, դպրոցների նորոգումը ավելի մեծ թափով են անում, նույնիսկ որոշ ՔՊ -ական չինովնիկների են ձերբակալում' ցույց տալու համար, թե իրենք արդար են։ Իհարկե, այդ ընթացքում էլ պետական բյուջեից հսկայական գումարներ են գողանում, բայց կարևորը ժողովրդի աչքին թոզ փչելն է։ Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները համոզված են, որ ժողովուրդը անդեմ և անսկզբունք զանգված է։ Այս ամենը բեմադրություն է ժողովրդին սիրաշահելու համար։ Ու երբ Նիկոլ Փաշինյանը կարողանա իր վարկանիշը մի քիչ բարձրացնել, անմիջապես կցրի գործող ԱԺ -ն ու նոր ընտրություններ կնշանակի։ Հաջողության հասնում են այն ուժերը, որոնք առաջին համարով են գործում և կարողանում են այսօր տեսնել այն, ինչ վաղը պետք է լինի։ Ընդդիմադիր հիմնական ուժերը ուղղակի պարտավոր են պատրաստվել 2027-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ /Նաիրի Հոխիկյան/
ԱրցախԻնֆո / АрцахИнфо
Subscribers
3.5K
−10 24h
Reach per post (ERR)
14.0%485 avg views
Posting
6.1/week
last 1 day ago
Reactions per 1K views
0.0
Views over time
| When | Views |
|---|---|
| 24 Oct 2026, 04:05 | 0 |
| 11 Nov 2026, 00:13 | 568 |
| 12 Nov 2026, 19:13 | 606 |
Who shared this post
Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)
Nobody yet.