Փաշինյանը ցանկանում է չեզոքացնել ընդդիմությանն ու ստանալ բացարձակ մեծամասնություն ԱԺ-ում Ընդդիմությանը կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է, եթե չստացվեց՝ կարող է գնանք արտահերթ ընտրությունների: Հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը ցանկանում է չեզոքացնել ընդդիմությանն ու ստանալ բացարձակ մեծամասնություն ԱԺ-ում, այսինքն ՀՀ-ում դե-ֆակտո հաստատել ՔՊ-ական միակուսակցական, թրքամետ և արևմտամետ իշխանություն՝Ադրբեջանի բոլոր պահանջները կյանքի կոչելու համար։ Արևմուտքն աչք է փակելու փաշինյանական թիմի բոլոր հակաօրինական քայլերի վրա ընդդեմ ազգային ընդդիմության՝ՔՊ-ականներն ընդդիմությանը պիտակավորում են ռուսամետ 5-րդ շարասյուն և Կրեմլի ագենտներ, որպեսզի ստանան ԵՄ-ի ու ԱՄՆ-ի քաղաքական աջակցությունը՝նրանց բանտեր նետելու համար։ Այսօր ընդդիմության լիդերների մեծամասնությունը կամ անցնում են քրեական գործերով կամ բանտերում են՝չեզոքացվում է ընդդիմության գործունեությունը մարզերում՝հետապնդվում են ընդդիմադիր քաղաքապետի թեկնածուներն ու ակտիվիստները՝իրավական և քաղաքական տեռոր է սկսվել ընդդիմության դեմ։ Փաշինյանն ու ՔՊ-ն ամեն ինչ անում են՝հենվելով ՀՀ քաղաքացիների մասայական անտարբերության, ապատիայի վրա և ուժային համակարգի՝նոր ԱԺ ընտրություններին ընդառաջ ցանկանում են զրոյացնել ընդդիմության ներկայությունը քաղաքական դաշտում՝ձևավորելով փսեվդոընդդիմություն՝արևմտամետ, հակառուսական տարբեր ուժերից, որոնց պետք է անցկացնեն ապագա խորհրդարան՝ադրբեջանամետ զիջումները լեգիտիմացնելու համար։ Այսօր բոլոր պաշտոններում՝մարզպետեր, քաղաքապետեր, գյուղապետեր, նախարարներ, ուժային բլոկի ղեկավարներ՝ՔՊ-ականներն են և փաշինյանական ընտանեկան կլանի հետ աֆիլացված մարդիկ, ովքեր հարստանում են և հայկական շահերն ու ՀՀ քաղաքացիների ապագան են հանել վաճառքի՝գնորդը Թուրքիան է՝Հայոց ցեղասպանության հարցում, Արցախը և անկլավները՝ի դեմս Ադրբեջանի, իսկ Արևմուտքին բաժին է հասնելու Սյունիքն ու ՀՀ-ի հակառուսական արտաքին քաղաքականությունը՝ՀՀ-ի վերածումն երկրորդ Ուկրաինայի։ Փաշինյանն ու ՔՊ-ն ոչնչացնում են հայոց պետականության ինստիտուտները՝հենարանները՝հայոց բանակ, տնտեսություն, Մայր Աթոռ, Հայաստան-Սփյուռք կապեր, հայ-ռուսական ռազմա-քաղաքական դաշինք, Արցախ և Սյունիք։ ՀՀ քաղաքացիներն անտարբեր հետևում են հայրենիքի թրքացմանը՝մասնակցում են ՔՊ-ի կազմակերպած տարբեր համերգների, փառատոնների, շոուների կամ պատրաստվում են շանսի դեպքում ընդմիշտ արտագաղթել ՀՀ-ից։ Ընդդիմությունն ամորֆ դիրքորոշում է որդեգրել՝չունեն ճանապարհային քարտեզ Փաշինյանին հեռացնելու համար, իսկ ԱԺ կեղծված ընտրություններից հետո վերցնելով մանդատները լեգիտիմացրել են փաշինյանական իշխանությունն ու մսխել են սեփական ընդդիմադիր, հակափաշինյանական էլելտորատը։ ՀՀ-ն մեծ տեմպերով գնում է դեպի անդունդը՝փրկությունը փողոցային համազգային պայքարն է՝այլ մեխանիզմներով ՔՊ-ն երբեք չի հեռանալու։ Площадь Республики/Հանրապետության հրապարակ
ԱրցախԻնֆո / АрцахИнфо
Subscribers
3.5K
+0 24h
Reach per post (ERR)
14.2%493 avg views
Posting
6.1/week
last 2 days ago
Reactions per 1K views
0.0
Views over time
| When | Views |
|---|---|
| 23 Oct 2026, 13:01 | 0 |
| 11 Nov 2026, 00:13 | 386 |
| 13 Nov 2026, 08:07 | 411 |
Who shared this post
Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)
Nobody yet.