Այստեղ պետք է հիշել Սևանի մասին։ Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ռազմավարության մեջ Բաքուն ունի իր տեսլականն այդ լճի հետ կապված։ Փետրվարին Վեոալիա Ջուրը հայտարարել էր, որ մայիսից Երևանի մի մասն ու բոլոր մարզերն անցնելու են 17 ժամյա ջրամատակարարման։ Դժգոհության ալիքից հետո կառավարությունը չեղարկել է այդ որոշումը, սակայն հարցերը, թե ուր է գնում ջուրը՝մնացին անպատասխան։ Հիմա գումարների մասին, թե ով է վճարելու, եթե ինչ-որ բան այնպես չգնա։ 2025թ․-ին կառավարությունը տվել է պետական երաշխիք՝«Լիդիան Արմենիային» մինչև 150 միլիոնի վարկի հետ կապված։ Հետ չվերադարձնի վարկ վերցնողը՝վճարում է բյուջեն։ Այսինքն մենք՝ձեզ հետ միասին։ Պետությանն է պատկանում այդ նախագծի 12,5%-ը։ Համայնքներին խոստանում են տարեկան 7-9 միլիոն դոլար։ Դա հանքի շահույթի մոտ մեկ տոկոսն է։ Գումարները բաշխելու է 7 հոգուց բաղկացած խորհուրդը, չորս հոգին ներկայացնելու են տվյալ ընկերությունը։ Վճարումները վերջանում են հենց այն պահին, երբ հանքը փակվում է, այսինքն երբ թթվային դրենաժը սկսում է իրեն ցույց տալ։ Թե ինչպես է դա լինում շատ լավ երևում է ամերիկյան Սամմիթվիլի օրինակով։ Ընկերությունը սնանկ է ճանաչվել և հեռացել՝թողնելով գրավ 4․7 միլիոն դոլար։ Պետությանը մաքրման աշխատանքներն արժեցել են 250 միլիոն՝տարեկան նաև 2 միլիոն դոլար անժամկետ։ Դա երկու-երեք անգամ շատ է, քան Ամուլսարը կվճարի համայնքներին իրենց աշխատանքների ողջ ընթացքում։ Իսկ ինչ երաշխիքներ է տվել Լիդիանը՝փակման կամ վերականգնման համար։ Հրապարակայնորեն դա չի նշվել։ Ինչպես նաև էկոլոգիական մոնիթորինգի, գետեր նետումների քանակն ու այն միջոցառումները, որոնք խորհուրդ են տվել աուդիտորները։ Ընկերության կայքում «Մոնիթորինգի զեկույց» բաժինը կա, սակայն կայքում զեկույցը չկա։ 2023թ․-ից Բերնի կոնվենցիան պահանջում է ՀՀ-ից իրականացնել նոր էկոլոգիական փորձաքննություն՝մինչև հանքավայրի շահագործումը, սակայն այդ պահանջը անտեսված է։ «Ջերմուկ» ազգային պարկը, որը խոստացվել էր, որպես լեռան բնության ոչնչացման համար փոխհատուցում՝այդպես էլ չի ստեղծվել։ Եվ ամենակարևոր խնդիրը՝Ամուլսարում ոսկին արդյունահանելու են մոտ 12 տարի, իսկ ջրի ախտոտվածությանը պետք է հետևել տասնամյակներ շարունակ։ Փորձաքննությունը խոսում էր 500 տարվա մոնիթորինգի մասին՝100 տարվա փոխարեն, որը խորհուրդ էր տալիս ընկերությունը։ Եվ փաստ չէ, որ դա հաջողվելու է։ Այլ հանքավայրերի բացասական փորձն իրենց վրա մինչև հիմա զգում են տարբեր տարածաշրջանների բնակիչները։ Ամենաբարդ իրավիճակը՝Ալավերդիում է և Ախթալայում։ Լոռվա մարզը ՀՀ-ում զբաղեցնում է առաջին տեղը օնկոլոգիական հիվանդությունների թվով՝առաջ անցնելով անգամ Երևանից։ Մնում է ավելացնել, որ Ամուլսարի շահագործման մեկնարկից 9 օր անց՝Երևանում հոկտեմբերի 19-30-ը տեղի է ունենում ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության կողմերի համաժողովը (COP17)`«Գործելով հանուն բնության» խորագրի ներքո։ Հավանաբար քայլերն արդեն իսկ ձեռնարկվել են։ Площадь Республики/Հանրապետության հրապարակ
ԱրցախԻնֆո / АрцахИнфо
Subscribers
3.5K
−10 24h
Reach per post (ERR)
14.0%485 avg views
Posting
6.1/week
last 1 day ago
Reactions per 1K views
0.0
Views over time
| When | Views |
|---|---|
| 23 Oct 2026, 10:34 | 0 |
| 11 Nov 2026, 00:13 | 285 |
| 11 Nov 2026, 14:40 | 287 |
Who shared this post
Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)
Nobody yet.