Ամուլսարն այդպես էլ սար չմնաց․ Ում հաշվին է Փաշինյանը լցնում բյուջեն Հոկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ է տվել Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մեկնարկը։ Հանքի օպերատոր «Լիդիան Արմենիան» խոստանում է տարեկան բյուջե փոխանցել 130 միլիոն դոլար, իսկ կառավարությունը՝ՀՆԱ-ի 1․5-2 տոկոսանոց աճ և ավելի քան հազար աշխատատեղեր։ Գեղեցիկ է հնչում։ Իսկ հիմա հասկանանք, թե ինչի է այդ ամենը հանգելու։ Սկսենք հաշվարկից։ Ամուլսարի հանքաքարի մեկ տոննայում առկա է 0․78 գրամ ոսկի։ Որպեսզի ստացվի մեկ գրամ ոսկի, պետք է սարից դուրս բերվի մոտ 5 տոննա հանքաքար։ Մոտ 190 միլիոն տոննա դատարկ ապարը պահեստավորվելու է հենց սարի մոտ ստեղծված հատուկ պահեստարանում։ Հենց այդ պահեստն էլ հանդիսանում է դանդաղ ական։ Ապարը պարունակում է պիրիտ՝ջրի և օդի հետ շփումից այն կարող է օքսիդանա՝առաջանում է թթվային դրենաժ՝հանքաքարից դուրս է մղվում մկնդեղ, ցինկ և այլ ծանր մետաղներ։ Եվ դա ակտիվիստների կողմից տարածվող վախեցնող լուրեր չեն։ 2019թ․-ին կառավարությունը պատվիրել էր անկախ աուդիտ լիբանանա-ամերիկյան ELARD/TRC ընկերությունից։ Այնտեղ նշված է հետևյալը․ 1․ Դատարկ ապարի յուրաքանչյուր չորրորդ փորձանմուշը շատ թթվային է 2․ Խորհրդային շրջանի պահեստից առկա արտահոսքը հանքավայրի տարածքում արդեն այսօր ունի pH 3,3 թթվայնություն՝աուդիտորները դա անվանել են Ամուլսարի ապագայի «խելացի ինդիկատոր» 3․Ընկերության մոդելը, որով ապարն իբր «կայուն» է թթվային դրենաժի նկատմամբ աուդիտը անվանել է մոլորեցնող։ 4․ Չի իրականացվել ոչ մի նմուշառում, առանց որոնց անհնար է պատկերացնել ստորջրյա ջրերի շարժը ճեղքավոր ապարներում։ Իսկ «Լիդիանի» կապալառուի (Golder Associates) կանխատեսումը պահեստարանից հոսքերի համար հանքի փակումից հետո հետևյալն է՝մկնդեղը 10 անգամ գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության նորմերը խմելու ջրի համար, իսկ նիտրատները՝մոտ 32 անգամ։ Ընկերությունը հայտարարում է, որ ամբողջը ծածկվելու է կավով և կանխվելու է։ Հարվածի տակ են ընկնում Արփա, Դարբ և Որոտան գետերը, աղբյուրները, հանքի կողքը գտնվող գյուղերի ջրամատակարարումը և Կեչուտի ջրամբարը։ Հանքի պահեստը գտնվում է հենց ջրամբարի մոտ։ Իսկ Կեչուտից՝Արփա-Սևան թունելով Սևանա լիճ է մատակարարվում լճի ջրերի հինգերորդ մասը։ Արփան և Որոտանը հետագայում թափվում են Արաքս գետը։ Ցիանիդը Սևանում՝վախեցնող լուր է, իսկ ազոտն ու մետաղները Կեչուտում՝իրական սցենար է, որը մինչև այսօր ոչ մեկ խորությամբ չի հաշվարկել։ Արդարության համար պետք է նշել, որ ըստ երկու անկախ հետազոտության հանքը չի սպառնում Ջերմուկի հանքային աղբյուրներին։ Սակայն Ջերմուկը դա ոչ միայն աղբյուրներ են։ Դա հանքից 13 կմ հեռավորության վրա գտնվող առողջարան է, որի զարգացման վրա կառավարությունը հատկացնում է 6 միլիոն եվրո։ Զբոսաշրջիկները մեկնում են այնտեղ մաքուր օդի և սարերի համար, այլ ոչ թե արդյունաբերության պահեստ դիտելու։ Զավեշտալին այն է, որ հենց այդ ռիսկերի վրա են կառուցել իրենց ցույցերը նրանք, ովքեր 2018թ․-ին եկել են իշխանության։ Այդ ժամանակ Ամուլսարը պայքարի խորհրդանիշն էր։ Այսօր այն փողի աղբյուր է, որը Փաշինյանը կարողացել է մի կողմ թողնել 8 տարով, սակայն այսօր արդեն չի կարողանում։ Ինչքան էլ կառավարությունը չհայտարարի, որ ՌԴ-ի կողմից կիրառվող պատժամիջոցները չեն հարվածել ՀՀ-ին ու շուկաները գտնված են՝տնտեսությունը հենվում է տուրիզմի և շինարարության վրա, իսկ փող ինչ-որ տեղից պետք է վերցնել։ Չկանգնեցրեց Փաշինյանին նաև նրա «գործընկեր» Ադրբեջանը, որը տարիներ շարունակ պահանջում է փակել Ամուլսարը։ Դեռևս 2024թ․-ին ադրբեջանական ՀԿ Environmental Protection First հայտարարել էր, որ հանքից ծանր մետաղները Որոտանով և Հաքարիով լցվելու են Արաքս, իսկ այնտեղից՝Կասպից ծով և պատրաստակամություն էր հայտնել մոնիթորինգ անել հանքավայրը։ 2026թ․-ի հոկտեմբերի սկզբին Բաքվում կրկին անգամ տեղի է ունեցել բրիֆինգ՝«անդրսահմանային ախտոտվածության» մասին՝հայկական հանքաարդյունաբերության հետևանքով։ Իսկ օգոստոսին Փաշինյանն ինքը հաստատեց, որ ադրբեջանական մասնագետներն արդեն եկել են Հայաստան՝2025թ․-ի սեպտեմբերին և 2026թ․-ի հունվարին՝քննարկել են երկաթգիծն ու էլեկտրահաղորդակցության գծերը։ Չի բացառվում, որ հաջորդ կետը վերաբերվելու է արդեն հանքերին։
ԱրցախԻնֆո / АрцахИнфо
Subscribers
3.5K
+0 24h
Reach per post (ERR)
14.2%491 avg views
Posting
6.1/week
last 1 day ago
Reactions per 1K views
0.0
Views over time
| When | Views |
|---|---|
| 23 Oct 2026, 09:59 | 0 |
| 11 Nov 2026, 00:13 | 310 |
| 11 Nov 2026, 14:40 | 313 |
Who shared this post
Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)
Nobody yet.