🤷♂️😔 Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ում կասեցնելու հնարավորության մասին պաշտոնական հայտարարությունը և դրա հետևանքների մասին հայաստանյան քննարկումները ոչինչ չեն տալու երկրի բնակչությանը։ Հայաստանում մարդկանց մի մասը հասկանում է երկրի լավն ու վատը և այսպես թե այնպես ընդդիմադիր է, չի ընդունում իշխանության կործանարար քայլերը։ Մյուս մասը անդառնալի իշխանամետ է և անկախ ամեն ինչից պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին, եթե նույնիսկ նա լուծարի Հայաստանի պետականությունը։ Եվ Հայաստանի բնակչության մեծագույն մասը անտարբեր է։ Այդ մարդկանց որևէ բան հետաքրքիր չէ, նույնիսկ եթե ամեն ինչ կործանվի։ Հիմա, այս պայմաններում ի՞նչ կլինի, եթե նույնիսկ Հայաստանը դուրս հանեն ԵԱՏՄ -ից, գազը թանկանա 69 տոկոսով, տնտեսությունը կաթվածահար լինի, ամեն ինչի գինը բարձրանա, կյանքը դառնա անհնար մեր երկրում։ Ա) անտարբեր հատվածի մի մասը կհավաքի իրերը և կչվի «տաք երկրներ», ինչպես լինում է միշտ։ Մի մասն էլ կհարմարվի իրավիճակին, կավելացնի իր եկամուտը, կապրի «հայրենիքը հյուրանոց է» սկզբունքով։ Հյուրանոցն էլ կարող է ծառայությունների գները բարձրացնել, ու եթե կողքի հյուրանոցում ավելի էժան չէ, պետք է հարմարվել այս թանկ հյուրանոցին։ Բ) Նիկոլ Փաշինյանին անվերապահ պաշտպանող մասսան անձայն կհեռանա Հայաստանից' լավագույն դեպքում։ Դրսում' հիմնականում Ռուսաստանում հաստատվելով' այդ նույն մարդիկ կսկսեն Հայաստանի բոլոր խնդիրների համար մեղադրել Ռուսաստանին ու Հայաստանի նախկին իշխանություններին։ Գ) Երկրում կմնան ու դժվար պայմաններում կշարունակեն ապրել ազգային ընդդիմության համակիրները, մարդիկ, որոնց համար քաղաքական հայացքները ոչ թե անձնական շահի միջոց են, այլ պետականության համար պայքար։ Այս մարդիկ, սակայն քիչ են, ու այսպես պակասելով' մի օր էլ այս մարդկանց վերջին շարքերը կզոհաբերվեն թուրքական յաթաղանին կամ հակառակը' խենթերը կգտնեն հնար։ /Նաիրի Հոխիկյան/ @arcaxinfo
ԱրցախԻնֆո / АрцахИнфо
Subscribers
3.5K
+0 24h
Reach per post (ERR)
14.2%493 avg views
Posting
6.1/week
last 1 day ago
Reactions per 1K views
0.0
Views over time
| When | Views |
|---|---|
| 22 Oct 2026, 05:59 | 0 |
| 11 Nov 2026, 00:13 | 309 |
| 11 Nov 2026, 14:40 | 312 |
Who shared this post
Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)
Nobody yet.