🤦♂️🤬 ՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունը։ Այն ոչ թե խնամքով արխիվացրել են, ինչպես կանեին կայացած, ինստիտուցիոնալ հիշողությունը հարգող պետություններում, այլ պարզապես ջնջել են՝ փաստացի վերացնելով ՀՀ ժամանակակից քաղաքական պատմությունն ամբողջականացնող պաշտոնական գրավոր փաստաթուղթ։ Երբ պետությունը փոխում է իր քաղաքականությունը, դա չի նշանակում, որ պետք է վերանա նաև նախկին փաստաթղթային հետքը։ Պետական ինստիտուցիոնալ հիշողությունը քաղաքական քմահաճույքով վերաշարադրելու կամ ուղղակի ջնջելու ապրանք չէ։ Սա քաղաքական մշակույթի բացակայության և ինստիտուցիոնալ հիշողության նկատմամբ արհամարհանքի ցուցիչ է։ Ջնջված էջում ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներից մեկն էր անվանվում Արցախի ժողովրդի ինքնորոշման հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի «խաղաղ և արդարացի լուծումը։ / քաղաքագետ Էդուարդ Աբրահամյան/ @arcaxinfo