ԱրցախԻնֆո / АрцахИнфо

@arcaxinfo · Armenian · slowing

Subscribers 3.5K Subscribers, last 30 days: 3.5K → 3.5K +0 24h
Reach per post (ERR) 14.8%513 avg views
Posting 5.4/week last 3 days ago
Reactions per 1K views 0.0
repost from Ազգային ճակատ

⚡️Անիի ոտքից երկու բուռ միայն ասկոլկա ու ոսկորի փշրանքներն են հեռացրել, բժիշկն ասում է, թե չգիտի՝ ինչ զենքով է խփել. պետական մարմիններից չեն գալիս, գոնե միջանցքում ծնողը նստած է, տեսնեն 🔷Անիի քրոջ՝ Արփի Ավետիսյանի փոխանցմամբ՝ բժիշկները պայքարում են, որպեսզի Անիի ոտքը չհեռացնեն։ 🔷«Վիրահատությունն արել են, փշրված ոսկորն են հեռացրել՝ ասկոլկաների հետ միասին։ 🔷Բժիշկն ասում է, թե չգիտի՝ ինչ զենքով է խփել, որ ասկոլկաներ էլ կան։ 🔷Բժիշկը բացատրեց, ասաց, որ երկու բուռ միայն ասկոլկա ու ոսկորի փշրանքներն են հեռացրել դեռ ու պայքարում են ոտքը փրկելու համար։ 🔷Մաքրել են, որ ինֆեկցիա չտարածվի, սրանից հետո դեռևս 3 բարդ վիրահատություն պետք է լինի, 8 ամիս հետո կրկին վիրահատություն է սպասվում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արփի Ավետիսյանը։ 🔷Ինչ վերաբերում է Շաքիի բնակավայրի վարչական ղեկավարի ասածներին, որ «կրակոց չի եղել, միայն կնոջ սրունքն է մի փոքր վնասվել», Արփի Ավետիսյանը զայրացավ. 🔷«Ամբողջ օրը հիվանդանոցում եմ, խոսում եմ բժշկի հետ, հիմա վարչական ղեկավարի՞ն պետք է հավատան, թե՞ մեր տեսածին։ 🔷Ասենք՝ հիմա պայքարում են Անիի ոտքը փրկելու համար, ասում են՝ կրունկն է վնասված, ո՛չ մեկը չի գալիս, ո՛չ մեկը չի հետաքրքրվում։ 🔷Արփիի ամուսնինը արդեն նշել է, որ բժիշկն ասել է՝ Անիի ոտքի վիրահատությունը պետք է արագ անեն, որպեսզի ինֆեկցիա չանցնի ամբողջ ոտքին, հետո տեսնեն՝ ոտքը կարողանո՞ւմ են պահել, թե՞ ոչ։ @armnationalfront

Views over time

01002003005 Oct 15:2211 Nov 00:132585 Oct 15:22: 0 views11 Nov 00:13: 258 views
Snapshots we took after posting.
WhenViews
5 Oct 2026, 15:220
11 Nov 2026, 00:13258

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)

Nobody yet.