❗️ Հանցավոր սխեմա հեղուկ գազի ներկրման շղթայում. ՀՀ-ում ինչ-որ անհատներ վրացի մաքսավորների համար ամեն ֆուռից 850$ կաշառք են գանձում, որ թույլ տան գազը մտնի Հայաստան Եթե Ռուսաստանում «Լուդինգի» Արմենն է, օգտվելով հայ-ռուսական հարաբերությունների դրամատիկ բնույթից, որոշել ռուսների և չեչենների հետ փայ մտնել հայկական կոնյակ արտահանողների բիզնեսում իր փաստացի «ռեկետը» ներկայացնելով որպես լավություն կոնյակագործներին, ապա Հայաստանում էլ ինչ-որ մարդիկ (անուններն ու ծագումը առայժմ չենք հրապարակում), որոշել են նույն խաղը վրացիների հետ ՌԴ-ից Վրաստանով հեղուկ գազ ներմուծողների գլխին խաղալ: MakaryanNews-ին ահազանգում են, որ վերջին ամիսներին հեղուկ գազ ներկրողներին բառի բուն իմաստով ռեկետի են ենթարկում իրենց ինչ-որ հայ անհատներ կաշառք հավաքագրելով վրացի մաքսավորների համար: Մենք այս մասին ևս ամիսներ առաջ գրել էինք, որ ՌԴ-ից Հայաստան ներկրվող հեղուկ գազը, երբ մտնում է Վրաստան, վրացի մաքսավորները կանգնեցնում են հայկական ֆուռերն ու արհեստական խոչընդոտներ առաջացնում նրանց համար, մինչև Հայաստանից միջնորդի միջոցով ամեն մեքենայի համար 1000-1200 դոլար չփոխանցեն իրենց որպես կաշառք: Հիմա այդ գինը հիմնականում նվազել է դառնալով 850 դոլար ամեն մեքենայի դիմաց: Եթե չտան վրացիները ֆուռերը կտեղափոխեն Գիզիի տերմինալ և իբր փորձաքննության ենթարկելու պատրվակով օրերով կպահեն: Եվ այդպես ամսական հարյուրավոր ֆուռերից տասնյակ հազարավոր դոլարների անօրինական, «լևի» եկամուտ են ստանում վրացի մաքսավորներն ու նրանց հետ Հայաստանից ընդդեմ հայ գործարարների համագործակցող ինչ-որ անհատներ: Հենց նրանք են հուշել վրացիներին, որ կարելի է հայ գործարարներին ճնշելով մեծ փողեր աշխատել: @arcaxinfo
ԱրցախԻնֆո / АрцахИнфо
Subscribers
3.5K
+0 24h
Reach per post (ERR)
14.8%513 avg views
Posting
5.4/week
last 3 days ago
Reactions per 1K views
0.0
Views over time
| When | Views |
|---|---|
| 5 Oct 2026, 14:45 | 0 |
| 11 Nov 2026, 00:13 | 332 |
Who shared this post
Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)
Nobody yet.