ԱրցախԻնֆո / АрцахИнфо

@arcaxinfo · Armenian · slowing

Subscribers 3.5K Subscribers, last 30 days: 3.5K → 3.5K +0 24h
Reach per post (ERR) 14.8%513 avg views
Posting 5.4/week last 3 days ago
Reactions per 1K views 0.0
repost from Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

Սիսիանում տեղի ունեցած ցավալի դեպքի և հայ կնոջ, նրա երեխայի վիրավորվելու թիվ մեկ մեղավորները ՀՀ ԱԱԾ -ն և Շաքիի գյուղապետն են։ ԱԱԾ -ն մեղավոր է, որ չի հայտարարել թշնամու զինվոր(ներ)ի ներթափանցման մասին և անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել դիվերսանտ(ներ)ին արագ հայտնաբերելու համար, ինչի հետևանքով նա (նրանք) մոտ 20 կմ խորացել են երկրի ներս։ Շաքիի գյուղապետը մեղավոր է, քանի որ իմացել է թշնամու զինվոր(ներ)ի ներթափանցման մասին, իմացել է, որ նա (նրանք) կարող են լինել հենց իրենց գյուղում, բայց թաքցրել է այդ լուրը ու զգոն չի պահել գյուղի բնակիչներին։ Եթե մարդիկ զգուշացված լինեին, երեխաները չէին մտնի տուն' տեսնելով կոտրված դարպասի դուռը, այլ անմիջապես կզգուշացնեին իրենց ծնողներին կամ ոստիկանությանը։ Հետևաբար, Շաքիի բնակիչները պիտի իմանան, որ իրենց համագյուղացի կնոջ ու երեխաների վիրավորվելու ամենամեծ մեղավորը հենց գյուղապետն է իր անպատասխանատու վարքագծով։

Views over time

01002003004004 Oct 07:2311 Nov 00:133554 Oct 07:23: 0 views11 Nov 00:13: 355 views
Snapshots we took after posting.
WhenViews
4 Oct 2026, 07:230
11 Nov 2026, 00:13355

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)

Nobody yet.