ԱրցախԻնֆո / АрцахИнфо

@arcaxinfo · Armenian · slowing

Subscribers 3.5K Subscribers, last 30 days: 3.5K → 3.5K +0 24h
Reach per post (ERR) 14.8%513 avg views
Posting 5.4/week last 3 days ago
Reactions per 1K views 0.0
edited

🤦‍♂️ Սարսափելի ավտովթար՝ Զվարթնոց թաղամասում․ Հերթական աարսափելի ավտովթարն է քիչ առաջ տեղի ունեցե Զվարթնոց թաղամասում՝ «Զովք» սուպերմարկետի հարակից հատվածում: «Իշխանություն» լրատվականին ահազանգած քաղաքացիները պնդում են, որ ճանապարհի տվյալ հատվածում գտնվող վտանգավոր շրջադարձը պարբերաբար ծանր վթարների պատճառ է դառնում։ Նրանց խոսքով՝ խնդրի մասին բազմիցս բարձրաձայնվել է, սակայն մինչ օրս շրջադարձը չի փակվել կամ երթևեկության անվտանգությունն ապահովող լուծում չի տրվել։ «Ամեն ամիս այս հատվածում մարդ է մահանում, բայց ոստիկանությունը համառորեն չի փակում այդ վտանգավոր շրջադարձը»,- նշել է «Իշխանություն» լրատվականին ահազանգած քաղաքացին։ Դեպքի վայրից ստացված կադրերում երևում են վթարված ավտոմեքենաներ, ճանապարհին առկա բեկորներ։ Քաղաքացիները պահանջում են, որ իրավասու մարմինները հրատապ միջոցներ ձեռնարկեն՝ վերանայելով երթևեկության կազմակերպումը և լուծում տալով վտանգավոր շրջադարձի խնդրին։ Վթարի հանգամանքների վերաբերյալ պաշտոնական ամբողջական տեղեկություն այս պահին չկա, ՆԳՆ-ից ասացին՝ մանրամասներ կհայտնեն: /Լիա Սարգսյան/

Views over time

010020030040029 Sep 18:4511 Nov 00:1333329 Sep 18:45: 0 views11 Nov 00:13: 333 views
Snapshots we took after posting.
WhenViews
29 Sep 2026, 18:450
11 Nov 2026, 00:13333

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)

Nobody yet.