ԱրցախԻնֆո / АрцахИнфо

@arcaxinfo · Armenian · slowing

Subscribers 3.5K Subscribers, last 30 days: 3.5K → 3.5K +0 24h
Reach per post (ERR) 14.8%513 avg views
Posting 5.4/week last 3 days ago
Reactions per 1K views 0.0

❗️ Անկախության տոնն այսօր հրավեր է մեզ վերարժևորելու անցած ուղին և մեր կյանքի ընթացքը։ Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ, որպեսզի կարողանանք դիմագրավել ներքին ու արտաքին սպառնալիքներին։ Անկախության տոնական օրվա խորհրդով զորացած՝ անմնացորդ նվիրումով շենացնենք ու պայծառացնենք մեր երկիրը և ամենայն նախանձախնդրությամբ ու պատասխանատվությամբ պաշտպանենք մեր ժողովրդի ազատ ու անվտանգ կյանքի իրավունքը այս սրբազան հողի վրա։ Ամուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը, հավատարիմ մնանք ազգային-հոգևոր մեր արժեքներին և միասնաբար կերտենք արդար, օրինահարգ, համերաշխ հասարակություն՝ հանուն մեր ապահով ու լուսավոր ապագայի։ Աղոթք ենք բարձրացնում առ Աստված, որ խաղաղության մեջ պահի հայրենի մեր երկիրը, Իր Սուրբ Հոգու իմաստությամբ առաջնորդի մեր ժողովրդին և պարգևի բարօր ու առաջընթաց կյանք. ամեն։ /Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ/

Views over time

020040021 Sep 05:5111 Nov 00:1342421 Sep 05:51: 0 views11 Nov 00:13: 424 views
Snapshots we took after posting.
WhenViews
21 Sep 2026, 05:510
11 Nov 2026, 00:13424

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)

Nobody yet.