❗️ Ադրբեջանական այս քարոզչությանն անուղղակիորեն օժանդակում են նաև հայկական իշխանությունները․ Մինչ հայերն իրար են ուտում՝ օգնելով ադրբեջանական և թուրքական քարոզչությանը, ադրբեջանն ավելի առաջ է անցնում՝ համաշխարհային հայությանը մեկուսացնելու գործում։ Ադրբեջանական այս կայքը սկսել է քարոզչական մի աշխատանք, որի նպատակն է հայերի նկատմամբ բորբոքել ատելության ալիք հենց Ռուսաստանում։ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում գաղտնիք չէ, որ հայերն ունեն և՛ ազդեցություն, և՛ ռեսուրսներ։ Երկար տարիներ ազերիները փորձել են գործարարների և հանցագործ աշխարհի իրենց ներկայացուցիչների միջոցով Կրասնոդարի երկրամասում հաստատել ազդեցություն և հայերին դուրս մղել ակտիվ գործունեության դաշտից։ Երկրամասը կարևոր է Ադրբեջանի համար, քանի որ այն աշխարհագրական առումով մոտ է և տնտեսական առումով՝ առավել զարգացած, ռեսուրսային առումով՝ բավականին բարեբեր։ Եվ ադրբեջանական քարոզչությունը իր նպատակներին հասնելու համար ահա այսպիսի թեզ է սկսել շրջանառել, թե իբր հայերը Կրասնոդարը դարձնում են «երկրորդ Ղարաբաղ»։ Ցավալին սակայն այն է, որ ադրբեջանական այս քարոզչությանն անուղղակիորեն օժանդակում են նաև հայաստանցիներ ու հայկական իշխանությունները՝ նպաստելով հայերի նկատմամբ ատելության բորբոքմանը։ Իհարկե, դա կարճաժամկետ հեռանկարում գուցե ձեռնտու է ՀՀ իշխանություններին, որպեսզի ավելի «լավ» հիմնավորեն Ռուսաստանի հետ իրենց կողմից վարվող քաղաքականությունը, ու ժողովրդի մեջ գեներացնեն հակառուսական տրամադրություններ, սակայն երկարաժամկետ հեռանկարում դա աղետալի հետևանքներ կունենա ո՛չ միայն Հայաստանի, համաշխարհային հայության ազդեցության արեալի, այլև հենց Ռուսաստանի համար։ /Քաղաքագետ Արա Պողոսյան/ @arcaxinfo
ԱրցախԻնֆո / АрцахИнфо
Subscribers
3.5K
+0 24h
Reach per post (ERR)
14.8%513 avg views
Posting
5.4/week
last 3 days ago
Reactions per 1K views
0.0
Views over time
| When | Views |
|---|---|
| 10 Sep 2026, 09:24 | 0 |
| 11 Nov 2026, 00:13 | 415 |
Who shared this post
Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)
Nobody yet.