🖋️ Երևանի սրտում կա ավելի քան 2800 տարեկան լիճ, որը Ք.Ա. 780-ական թվականներին կառուցել է Արարատյան հայոց թագավոր Արգիշտի Ա-ն։ Այդ լիճը սկզբում կոչվել է Արգիշտիի ծով, իսկ շրջակա այգին' Վարդավառի այգի։ Գեղեցիկ անվանումներ են, չէ՞: Բայց հետագայում երբ Հայաստանը գրավել են Թուրքիան, ապա Պարսկաստանը, Թոքմաք անունով թուրքական ծագմամբ խանը փորձել է բռնությամբ տիրանալ հայ գեղեցիկ մի աղջկա։ Հայուհին իր պատիվը պահելու համար ինքնասպան է եղել, իսկ թուրք Թոքմաք խանը անհասկանալի պայմաններում խեղդվել է այս լճում։ Հայ ժողովուրդն էլ թուրք խանի պատվին լիճն անվանել է «Թոխմախ գյոլ»' մոռանալով ինչպես խանի պատճառով մահացած հայ գեղեցկուհու, այնպես էլ իր պատմական ազգային Արգիշտի թագավորի մասին։ Մեր օրերում լճի հարակից տարածքը պետականորեն անվանափոխվել ու կոչվում է «Լիոնի այգի»: Թե ինչ կապ ունի ֆրանսիական Լիոն քաղաքը պատմական հայկական Վարդավառի այգու հետ, պարզվում է' զուտ փողի համար, որով նորոգվել է այգու տարածքը։ Նույն հաջողությամբ եթե 2800 տարեկան այգին ու լիճը նորոգելու փող տար Ադրբեջանը, կանվանեին «Ալիևի այգի» կամ «Բաքվի պուրակ»: Այսպիսով, Ք.Ա. 780-ական թվականներին հայոց Արգիշտի Ա-ի հիմնած լճի մոտ, որը այսօր թուրքերի պատվին հայերն անվանում են «Թոխմախ գյոլ», իսկ շրջակա այգին' ֆրանսիական փողի պատվին' «Լիոնի այգի», սրճարանում հնչում են արաբական ու իսլամական երգեր, որոնցում ամեն երրորդ բառը «Ալլահ»-ն է։ Այսպիսի ազգային ինքնության խառնաշփոթ Հայաստանի մայրաքաղաքում։ /Նաիրի Հոխիկյան/ @arcaxinfo
ԱրցախԻնֆո / АрцахИнфо
Subscribers
3.5K
+0 24h
Reach per post (ERR)
14.8%513 avg views
Posting
5.4/week
last 3 days ago
Reactions per 1K views
0.0
Views over time
| When | Views |
|---|---|
| 28 Aug 2026, 13:33 | 0 |
| 11 Nov 2026, 00:13 | 453 |
Who shared this post
Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)
Nobody yet.