‼️Բելլա Քոչարյանը, նրա հարսը և անչափահաս թոռները տանն են. Ռ. Քոչարյանի տան խուզարկությունը շարունակվում է Իրավապները դեռ չեն հեռացել Ռոբերտ Քոչարյանի տնից. խուզարկությունը շարունակվում է: «Իշխանություն» լրատվականը դեպքի վայրից հայտնում է, որ այս պահին երկրորդ նախագահի տանն են նրա կինը՝ Բելլա Քոչարյանը, Սեդրակ Քոչարյանի կինը և նրա անչափահաս երեխաները: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոբերտ Քոչարյանը և Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են: «Իշխանություն» լրատվականը երեկ գիշեր գրել էր, որ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո իրավապահները Ռոբերտ Քոչարյանի և նրա որդիների նկատմամբ գործընթաց սկսելու հրահանգ են ստացել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանին հունից հանել է այսօր ԱԺ-ում Լևոն Քոչարյանի հետ տեղի ունեցած կոշտ բանավեճը, որի ժամանակ Քոչարյանը դիմելով Փաշինյանի՝ ասաց. «Ժողովուրդը մեզ ասում է՝ «էդ պիղծ դավաճանը ինչու է դեռ մնում»: Այս ելույթից հետո Փաշինյանն այնպես է հունից դուրս եկել, որ Քոչարյան ընտանիքի նկատմամբ գործողություններ սկսելու հրահանգ է տվել: /Լրագրող Լիա Սարգսյան/
ԱրցախԻնֆո / АрцахИнфо
Subscribers
3.5K
+0 24h
Reach per post (ERR)
14.8%513 avg views
Posting
5.4/week
last 3 days ago
Reactions per 1K views
0.0
Views over time
| When | Views |
|---|---|
| 25 Aug 2026, 07:07 | 0 |
| 11 Nov 2026, 00:13 | 390 |
Who shared this post
Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)
Nobody yet.