ԱրցախԻնֆո / АрцахИнфо

@arcaxinfo · Armenian · slowing

Subscribers 3.5K Subscribers, last 30 days: 3.5K → 3.5K +0 24h
Reach per post (ERR) 14.8%513 avg views
Posting 5.4/week last 3 days ago
Reactions per 1K views 0.0
repost from Глас Народа / Ժողովրդի ձայնը

Տիգրանաշենը բոլորինս է։ Տիգրանաշենը չենք կորցնում միայն այն պատճառով, թե քանի Տիգրանաշենցի է այս կամ այն ուժին ընտրել։ Երբ հրապարակում եք Տիգրանաշենի ընտրատեղամասի արդյունքները և առանձնահատուկ շեշտադրում անում դրանց վրա, ակամա տպավորություն է ստեղծվում, թե՝ «իրենք են այդպես ընտրել, ուրեմն իրենց էլ հասնում է»։ Բայց այդ տրամաբանությունը վտանգավոր է։ Տիգրանաշենը միայն Տիգրանաշենցիներինը չէ։ Այն Հայաստանի Հանրապետությունն է։ Եվ եթե այն կորցնում ենք, կորցնում ենք բոլորս։ Այստեղ հարցը նույնիսկ ընտրական նախասիրությունների մեջ չէ։ Հարցն այն է, թե ինչու ենք Հայաստանի տարածքային կորուստը փորձում կապել առանձին համայնքի ընտրական թվերի հետ։ Եթե խոսում ենք ընտրությունների մասին, եկեք ամբողջական պատկերը հրապարակենք՝ ոչ միայն Տիգրանաշենի, այլ ամբողջ Հայաստանի՝ համայնք առ համայնք, տեղամաս առ տեղամաս։ Որովհետև Հայաստանը մեկ համայնք չէ։ Իսկ նրա կորուստը՝ մեկ համայնքի ընտրողների պատասխանատվությունը չէ։ Տիգրանաշենը բոլորինս է։ Եվ այն կորցնելու դեպքում՝ կորցնում ենք բոլորս https://www.facebook.com/share/p/1Eu8LpQ8nu/?mibextid=wwXIfr

Views over time

010020030021 Aug 18:0511 Nov 00:1323321 Aug 18:05: 0 views11 Nov 00:13: 233 views
Snapshots we took after posting.
WhenViews
21 Aug 2026, 18:050
11 Nov 2026, 00:13233

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)

Nobody yet.