🤷♂️ Քպաթուրքական խունտային սպասարկող արդարադատությունը. Հրազենով հանցանք կատարած անձին դատարանն արդարացրել է. «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ երեք ամիս առաջ առաջին ատյանի ընդհանուր իրավասության Գորիսի դատարանն արդարացրել է Սյունիքի նախկին մարզպետ, պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանի որդուն՝ Կարեն Պողոսյանին։ Դատավճիռը հանրային մեղադրողը բողոքարկել է վերաքննիչ դատարան, այնտեղ դեռեւս որոշում չկա։ Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 14-ի գիշերը Գորիսում Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի, եւ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջեւ փոխհրաձգություն էր տեղի ունեցել։ Դրան նախորդել էր վիճաբանություն, որը վերածվել էր ծեծկռտուքի, ապա հնչել էին կրակոցներ, կային տուժածներ։ Կարեն Պողոսյանը մեղադրվում էր սպանության փորձի եւ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու եւ կրելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նա ակոսափող ինքնաձիգից կրակոցներ էր արձակել՝ փորձելով սպանել Տիգրան Խաչատրյանին, Հարութ Վարդանյանին եւ Մելիք Բարսեղյանին, որոնք ճանաչվել էին տուժողներ։ Փաստորեն, այս դատավճռով հերքվում է Նիկոլ Փաշինյանի քննադատությունը, թե արդարադատությունը միայն նախկիններին եւ ունեւորներին է բաժին հասնում: Մենք տեսնում ենք, որ այն հիմնականում բաժին է հասնում իշխանության մեջ գտնվողներին, ՔՊ-ի հետ սերտ առնչություններ ունեցողներին: Հրազենով հանցանք կատարած անձը եթե չլիներ ՔՊ-ական նախարարի խորհրդականի որդին, ինչպե՞ս կարող էր արդարացվել: Ի դեպ, տեղեկատվությունն էլ մեզ հասանելի դարձավ միայն այն բանից հետո, երբ Մելիքսեթ Պողոսյանն ազատվեց ՊՆ-ից․ երեկ Սուրեն Պապիկյանի հրամանով նրա 3 խորհրդականները, այդ թվում` Պողոսյանը, ազատվել են աշխատանքից: Սակայն դատավճիռը, հիշեցնենք, կայացվել է 3 ամիս առաջ: @arcaxinfo
ԱրցախԻնֆո / АрцахИнфо
Subscribers
3.5K
+0 24h
Reach per post (ERR)
14.8%513 avg views
Posting
5.4/week
last 3 days ago
Reactions per 1K views
0.0
Views over time
| When | Views |
|---|---|
| 18 Aug 2026, 05:42 | 0 |
| 11 Nov 2026, 00:13 | 391 |
Who shared this post
Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)
Nobody yet.