Հայաստանում էլեկտրամեքենաների ներմուծման կարգի փոփոխություն է քննարկվում․ «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում բացատրել է ներ կարգը էլեկտրամեքենաների փորձագետ Ռուբեն Աղաջանյանը։ 📍Հայաստանում 2027-ի հունվարի 1-ից դադարում է գործել էլեկտրամոբիլների ներմուծման և վաճառքի՝ Ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատման համընդհանուր արտոնությունը։ Փորձագետի խոսքով՝ նախկինում գործող քվոտաները (սկզբում 15 000, ապա՝ ևս 5 000 միավոր) արդեն սպառվել են: Այժմ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակում է նոր փաթեթ, որը, թեև դեռ վերջնական հաստատված չէ Ազգային ժողովի կողմից, սակայն շուտով կարող է մտնել գործողության մեջ: «Նոր նախագծով նախատեսվում է, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է դիմել էկոնոմիկայի նախարարություն և ստանալ մինչև 15 միլիոն դրամի քվոտա՝ սեփական օգտագործման համար մեկ էլեկտրամեքենա ներմուծելու նպատակով: Տարվա վերջում ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) հետ կվերադարձվի, ընդ որում՝ այս արտոնությունից նույն քաղաքացին կարող է օգտվել միայն մեկ անգամ»,- նշեց Աղաջանյանը: Նոր կարգը տարածվելու է ինչպես նոր, այնպես էլ 2024-ից բարձր արտադրության օգտագործված էլեկտրամեքենաների վրա: Արտոնությունը գործելու է ինչպես Չինաստանից, այնպես էլ ԱՄՆ-ից կամ այլ երկրներից ներմուծվող մեքենաների համար: «Սա լավ հնարավորություն է նրանց համար, որոնք ցանկանում են ձեռք բերել որակյալ էլեկտրոմոբիլ՝ խուսափելով շուկայում առաջացող ցայտնոտային իրավիճակներից»: 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM
🇦🇲Арман Абовян/Արման Աբովյան/Arman Abovyan🇦🇲
Subscribers
3.8K
+0 24h
Reach per post (ERR)
19.6%748 avg views
Posting
14.5/day
last 5 hours ago
Reactions per 1K views
9.7
💯 🤬 👍
Views over time
| When | Views |
|---|---|
| 4 Nov 2026, 06:08 | 0 |
| 10 Nov 2026, 05:23 | 102 |
Who shared this post
Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)
Nobody yet.