🔺 Զորավար Անդրանիկի հեռացված նկարը փակցվել է մշակույթի տան պատին 🔺 Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 23-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էին հրապարակել Արագածոտնի մարզի Արտենի գյուղից, որտեղ բնակիչները դատապարտել էին թիվ 1 միջնակարգ դպրոցի մուտքի Զորավար Անդրանիկի՝ հատուկ քարերով ստեղծված նկարը հեռացնելը։ 🔺 Ողջ գյուղը մի մարդու նման արդեն որոշել էր, որ լեգենդար Անդրանիկ Զորավարի՝ դպրոցի մուտքից հեռացված նկարը տեղադրվելու էր գյուղի Զորավար Անդրանիկի անունը կրող փողոցի մոտ՝ գյուղի մշակույթի տան պատի այն հատվածում, որտեղ սովետական տարիներին եղել էր Վլադիմիր Իլյիչ Լենինի նմանատիպ մեծադիր նկարը։ 🔺 Նկարի հարևանությամբ էլ արդեն կյանքի է կոչվում արցախյան բոլոր պատերազմներում նահատակված, Արտենի բնակավայրի լեգենդ դարձած հերոսների անվան հուշաղբյուր-հուշակոթողը։