🇦🇲Арман Абовян/Արման Աբովյան/Arman Abovyan🇦🇲

@abovyanarman · news · Russian · active

Subscribers 3.8K Subscribers, last 30 days: 3.8K → 3.8K +0 24h
Reach per post (ERR) 19.5%746 avg views
Posting 14.5/day last 3 hours ago
Reactions per 1K views 9.7 💯 🤬 👍
repost from Radio Sputnik Armenia

«Թուրք–ադրբեջանական դաշինքի մահվան մասին լուրերը անիրական են, սակայն «մեկ ազգ, երկու պետություն» ձևաչափում լուրջ վերանայումներ են տեղի ունենում: Ալիևն այլևս չի ընդունում «փոքր եղբոր» դերը»։ «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը վերլուծել է Բաքվի և Անկարայի միջև հնչող կոշտ հայտարարությունները։ «Թուրք-ադրբեջանական հարաբերություններում երբեմն-երբեմն նկատվում են որոշ փոխադարձ խանդի տեսարաններ... Բայց «փոքր եղբայր-մեծ եղբայր» հարաբերությունները Ադրբեջանի համար այլևս ընկալելի չեն, ընկալելի են ուղղակի «եղբայրներ» հարաբերությունները։ Իսկ այս օրերին Թուրքիայում տարբեր քաղաքական գործիչների, պաշտոնյաների կողմից հնչում են հայտարարություններ, որ ձևակերպվում է հետևյալ կերպ՝ Ադրբեջանը մոռացել է, որ առանց Թուրքիայի օգնության չէր կարող հաղթել 44-օրյա պատերազմում Հայաստանին, ավելի ճիշտ՝ Արցախի Պաշտպանության բանակին չէր էլ կարող հաղթել․․․ Այսինքն սա լրջագույն հարված է Ալիևի քաղաքական ամբիցիաներին և ինքնասիրությանը»։ Թուրքագետի դիտարկմամբ՝ լարվածության բուն առիթ դարձած գլխաշորերի՝ հիջաբի սահմանափակման շուրջ վեճը զուտ կրոնական կամ հագուստի հարց չէ, այլ քաղաքական իսլամի առանցքային սիմվոլ․ «Թուրքիայի համար գլխաշորը քաղաքական իմիջի հարց է, Ադրբեջանի համար՝ քաղաքական ինքնության»։ Ռուբեն Մելքոնյանը նկատում է՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը լարումը թուլացնելու առաջին քայլն արել է՝ պաշտոնից ազատելով կոշտ հայտարարություններ արած իր խորհրդականին․ «Հիմա պետք է հասկանալ, թե արևելյան շուկայի օրենքներով՝ դրա դիմաց փորձառու Էրդողանը ի՛նչ է պահանջելու Ալիևից»։ 🎦զրույցն ամբողջությամբ ♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Views over time

05010028 Oct 14:5810 Nov 05:239528 Oct 14:58: 0 views10 Nov 05:23: 95 views
Snapshots we took after posting.
WhenViews
28 Oct 2026, 14:580
10 Nov 2026, 05:2395

Who shared this post

Posts in other channels we index that link to this one. (Forwards with a hidden source can't be traced.)

Nobody yet.